չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախի ներգրավումը բանակցություններում ունի պրակտիկ նշանակություն. Մնացականյան

Արցախի ներգրավումը բանակցություններում ունի պրակտիկ նշանակություն. Մնացականյան

Այն, որ հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի, անհնար է, կարծում եմ` իրողություն է, որն ընդունվել և արտահայտվել է տարբեր առիթներով, վերջինը` ՌԴ արտգործնախարարի այցի ընթացքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
 
«Արցախի ներգրավումը բանակցային պրոցեսում պրակտիկ նշանակություն ունի բանակցային գործընթացի համար»,-ասաց նախարարը:
 
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ վերջին ավելի քան 1 տարվա ընթացքում Հայաստանը ցույց է տվել բանակցային գործընթացի նկատմամբ իր լրջությունն ու ակտիվությունը։
 
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին ու վերջին շրջանում դրանց աճին` արտգործնախարարը նշեց, որ դա բանակցային գործընթացի առանցքային հարցերից մեկն է. «Մենք դա անվանում ենք ռիսկերի նվազեցման անհրաժեշտ միջոցառումներ, անկախ նրանից, թե ինչպես դրանք կկոչվեն` Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, թե որևէ այլ։ Այն, ինչ արտահայտվել է այնտեղ, եղել և մնում է օրակարգային և չի սահմանափակվում դրանով։ »,– ասաց նա»։
 
Նախարարը հավելեց. «Բոլոր այն գործողությունները, որոնք բերում են էսկալացիայի ռիսկերի նվազեցման, մեզ համար գերակայություն է»:
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: