ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի Համայնքներում շարժական կայանների միջոցով համավարակի դեմ պատվաստումներ կիրականացվեն

Արցախի Համայնքներում շարժական կայանների միջոցով համավարակի դեմ պատվաստումներ կիրականացվեն

ԱՀ առողջապահության նախարարության և ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ նախաձեռնությամբ նախատեսվում է ԱՀ համայնքներում իրականացնել COVID-19 համավարակի դեմ պատվաստումներ՝ շարժական պատվաստումային բժշկական խմբերի միջոցով:  Այս մասին  տեղեկացնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից` մանրամասնելով, որ հունվարի 15-ին պատվաստումները իրականացվելու են Ասկերանի շրջանի Խնձրիստան(10:00-12:00), Հիլիս(12:30-13:30), Խաչեն(14:30-15:30) և Ծաղկաշատ(16:00-17:00), իսկ հունվարի 16-ին Պատարա(10:00-13:00), Խանցք(14:00-15:00) և Աստղաշեն(15:30-17:00) համայնքներում։

Առողջապահության նախարարությունը նշված համայնքների բնակիչներին հորդորում է ցուցաբերել ակտիվություն և պատվաստման համար նշված ժամերին ներկայանալ շարժական կայաններ՝ անձնագրերով:

  • Կիսվել: