հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախի եւ Հայաստանի ջրապաշարներն ադրբեջանաթուրքական թիրախում. «Հայաստանի Հանրապետություն»

Արցախի եւ Հայաստանի ջրապաշարներն ադրբեջանաթուրքական թիրախում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ջուրն աստիճանաբար վերածվում է աշխարհաքաղաքական զարգացումների գործոնի, բախումների եւ պատերազմների պատճառ դառնում: Արցախի ժողովրդի դեմ հրահրված ագրեսիայում ջրի գործոնը ծանրակշիռներից է եղել, ինչը փաստում են գործընթացները, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանը օկուպացված տարածքներում: Աշխարհում եւ, մասնավորապես, տարածաշրջանում ջրային ռեսուրսների գործոնի մեծացումը մեզ համար հրամայական են դարձնում դրանց արդյունավետ կառավարման ռազմավարության մշակումը եւ կյանքի կոչումը:

Այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Հայաստանի տարածքում տարվա ընթացքում ձեւավորվող 6-7 մլրդ խմ ջրի արդյունավետ օգտագործմանը: Այսօրվա դրությամբ Հայաստանը կարողանում է իր տարածքում պահել այդ ջրի ծավալի առավելագույնը 2 մլրդ խմ-ն, իսկ մնացածը հոսում է նույն Թուրքիա եւ Ադրբեջան: Այս ռազմավարական խնդրի լուծման առաջին քայլը ջրամբարների կառուցումն է, երկրորդը՝ ոռոգման համակարգի արդիականացումը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: