հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախցիներին հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրվող աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են

Արցախցիներին հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրվող աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են

2020 թ․ պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրվող աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Եռամսյա սոցիալական աջակցության շրջանակում յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար կտրամադրվի 30,000 դրամ։

Աջակցությունից օգտվելու համար դիմել կարող են միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ժամանակավորապես հյուրընկալել են արցախցիներին և ՀՀ ՏԿԵՆ նախաձեռնությամբ՝ հաշվառվել են փետրվար ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով։

Դիմում կարող եք լրացնել այս հղմամբ՝ https://bit.ly/39gMi6p:

  • Կիսվել: