Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական: Վարչապետի ստորագրած որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»։
Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից և ազատվել է նոյեմբերի 23-ին: