կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանի տեղակալը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը ձերբակալվել են

Արայիկ Հարությունյանի տեղակալը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը ձերբակալվել են

Կրթության գիտության մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են:

Այս մասին Primenews.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից,  կոռուպցիայի  դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

  • Կիսվել: