չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ չկա, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում. Դավիթ Խաժակյանը մասնակցում է ԿԳՄՍ նախարարի դեմ ակցիային

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ չկա, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում. Դավիթ Խաժակյանը մասնակցում է ԿԳՄՍ նախարարի դեմ ակցիային

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ չկա, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում, բայց ոլորտում աշխատողները շարունակում են տառապել։ Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով՝  հարցումներ են անցկացվել, եւ նրա համակարգած ոլորտներում ձախողումների շքերթ է։

«Այն, ինչ ակնկալում էինք, որ պետք է հեղափոխությունը բերեր, կրթության ոլորտում չի եղել։ Այստեղ բարեփոխումներ չկան։ Եվ, եթե իշխանական խմբակցությունը չի առաջնորդվում մեկ կենտրոնից հնչող տեսակետներով, ապա նա եւս պետք է համաձայնի Հարությունյանի հրաժարականին»,- ասաց Խաժակյանը։

Դավիթ Խաժակյանը նշեց, որ քաղաքացիներն ակնկալում էին կրթական ոլորտի փոփոխություններ.

«Ակնհայտ է, որ որտեղ փոփոխություն էր ակնկալվում, չի իրականացվել։ Եկեք կարեւոր հանգամանք շեշտենք՝ բողոքում են ուսանողները, ասում է՝ գիտեք, այնտեղ Քոչարյանի աջակից կա, դրանից է բխել բողոքի ակցիան։ Եթե հանրային դիսկուրսն այսպես է ընթանում, Արայիկ Հարությունյանին միակ պաշտպանողը կմնա Պետրոս Ղազարյանը»։

  • Կիսվել: