կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում. Թագուհի Թովմասյան

Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում. Թագուհի Թովմասյան

Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Այս ամսին գրում է ԱԺ իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ 
 
«Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։
 
Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից։
 
Հ. Գ. Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ պատգամավորական մանդատից չեմ հրաժարվում։ Հետայսու կգործեմ որպես անկախ պատգամավոր։ Ես ընտրվել եմ վարկանիշային ընտրակարգով, անելիք ունեմ մարզում»,- գրել է պատգամավորը։

  • Կիսվել: