Առավոտյան գալիս գրանցվում են և դասից փախնում են, սա այն տեղը չի որտեղից պետք է փախնել․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմադիր պատգամավորների մասին
«Այստեղ քննարկում էր մեր երկրի ամենակարևոր փաստաթղթի վերաբերյալ, որովհետև այնտեղ ամեն ինչ ներգրավված է: Կարծում եմ, այստեղ ներառված են բոլոր ոլորտներին ուղղված զարգացումները։ Հանձնաժողովը համերաշխ է բյուջեի տվյալ կառուցվածքին»,- ԱԺ-ում այսօր 2023թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ասաց ՔՊ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Անդրադառնանք ինստիտուտից բացակայող մեր ընդդիմադիր ընկերներին։ Ինստիտուտ նշանակում է դասաժամեր, աշխատանք, գիտություն և, երբ չես մասնակցում, առավոտյան գալիս գրանցվում ես և դասից փախնում ես, սա այն տեղը չի որտեղից պետք է փախնել սա այն տեղն է, որտեղ պետք է ստեղծել համերաշխության միջավայր՝ այն էլ հետպատերազմյան Հայաստանում»,- Քոչարյանի խոսքով՝ համերաշխության խզված միջավայրում խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը առավոտյան քննարկումներում զարմացրել է բոլորին․ «Իրենք, փաստորեն, համերաշխ չեն բանակում աշխատավարձերի բարձրացմանը՝ հենված կրթության վրա, բանակի երիտասարդացմանը, հիմա իրենք կզարմանան, որ գալու է նախագիծ, որտեղ բանակի տարիքով անձնակազմին, ըստ նախարարության անհրաժեշտության, «օգտագործելու» իրավունք տրվի, շատ բաներ կան, որ պետք է միասին անցնենք»։
Քոչարյանը նշեց նաև, որ բյուջեով նախատեսված պաշտպանական ծախսերի վերաբերյալ ԱԺ-ում ընթացել է փակ քննարկում․ «Փակ մասում էլ պիտի էլի ընդդիմադիրների մասնակցությունը լիներ, երբ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ եկել էր ՊՆ վերին օղակի ամբողջ անձնակազմը և այստեղ պատրաստակամ էին բոլոր հարցերին անկաշկանդ պատասխան տալ, նույնիսկ այն հարցերին, որ կողմնորոշված ե»,- պատգամավորի խոսքով՝ ընդդիմադիր մամուլը որոշ հարցերի շուրջ անընդհատ պտտվում է «հակառակորդին տալով հնարավորություն հասկանալ, թե սպառազինության վրա որտեղ ենք փող ծախսել և ուր ենք հասել։ Ի զարմանս ինձ, հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորներից 4-ից 3-ը եկան ծանոթացան գաղտնի մասի նյութերին, ես հույս ունեի, որ պետք է գան, հնարավորությունը բաղ չթողնեն»։


