շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարը գրել է Թվիթերի իր պաշտոնական միկրոբլոգում:

«Անկեղծ շնորհավորանքներս եմ հայտնում Հայաստանի լավ բարեկամ Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում ենք մեր արդյունավետ համագործակցությանը ի շահ Հայաստանի և Կիպրոսի բարեկամ ժողովուրդների», - նշել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

  • Կիսվել: