երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Արարատ Միրզոյանը պնդում է՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մի մասը Ռուսաստանից է արվում

Արարատ Միրզոյանը պնդում է՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մի մասը Ռուսաստանից է արվում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում։

Ըստ նրա՝ մի մասն արվում է լրատվամիջոցների միջոցով։

«Մի մասը գիտակցված է արվում, մի մասը պատահաբար ստացվում է, այո՛, սուտ տեղեկատվության տարածման մասին է խոսքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նախարարը նշեց, որ սուտ տեղեկությունների մի մասը տանում են դեպի Ռուսաստան։

«Դուք մի պատկերացրեք կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից բարձրագույն իշխանությունն ամեն ինչ կազմակերպում է, կարո՞ղ եք տեսնել ՌԴ պատգամավորներ, որոնք Հայաստանի իշխանության դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն՝ կարող եք տեսնել, կարո՞ղ եք տեսնել փորձագիտական շրջանակներից նման բաներ՝ կարող եք տեսնել»,- ընդգծեց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ կան ինչ-որ շրջանակներ, որ երբ լսում են Եվրոպական Միություն բառը, «խրտնում» են․

«Հենց ԵՄ բառը լսում են՝ չոքերները թուլանում է միանգամից»։

  • Կիսվել: