կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը պատմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիջակի մասին

Արարատ Միրզոյանը պատմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիջակի մասին

Այ նաղագահ Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։  

Բուրիչը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը մեծ ուշադրությամբ եւ ոգեւորությամբ հետեւում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին հատկապես դատաիրավական ոլորտում՝ այս ենթատեքստում ընդգծելով ԱԺ կարեւոր դերակատարությունը։ Հորդորելով շարունակել բարեփոխումները՝ ԵԽ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն հայտնեց շարունակել կազմակերպության կողմից իրականացվող աջակցությունը։

Միրզոյանը իր հերթին ընդգծել է, որ բարեփոխումների ճանապարհին Հայաստանը պատրաստ է լսել բոլորի կարծիքները, ընդգծեցի, որ սերտ համագործակցություն կա ԵԽ բոլոր կառույցների հետ, եւ Հայաստանը հաստատակամ է ավարտին հասցնել բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել նաև բարեփոխումներին խոչընդոտող հանգամանքներին, մասնավորապես Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Բուրիչը շեշտել է, որ Հայաստանը օրինակելի երկիր է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցության առումով։

Քննարկվել են Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը՝ անդրադարձ կատարելով նաև կանանց և երեխաների նկատմամբ բռնության կանխման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը։ Բուրիչը շեշտել է, որ ելնելով իր երկրի փորձից պատկերացնում է առկա բարդությունները և անթույլատրելի է համարում բռնության դեմ պայքարը ներքաղաքական շահարկման առարկա դարձնելու փորձերը։

  • Կիսվել: