երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը կմեկնի Անթալիա

Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը կմեկնի Անթալիա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումին մասնակցում են ԱԳ նախարարները:

  • Կիսվել: