չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին

Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին

Ես կրկին կմասնակցեմ Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ հրավերը ստացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից։

«Ամենայն հավանականությամբ, ես կմասնակցեմ այդ ֆորումին։ Այնտեղ ենթադրաբար տեղի կունենա հանդիպում եւ քննարկում։ Կարծում եմ՝ սա նույնպես շատ կարեւոր է երկխոսությունը շարունակելու, այն զարգացնելու եւ ավելի կոնկրետ բովանդակային արդյունքների հասնելու համար»,-նշեց Միրզոյանը։

  • Կիսվել: