կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արարատ Միրզոյանի ստրասբուրգյան հանդիպումները շարունակվում են․ հերթը Լիլիան Մորի Պասքիեինն էր

Արարատ Միրզոյանի ստրասբուրգյան հանդիպումները շարունակվում են․ հերթը Լիլիան Մորի Պասքիեինն էր

 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ։

Շնորհավորելով Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ՝ նա նշել է, որ մարտահրավերներին դիմակայելու եւ լուծումներ փնտրելու ճանապարհին Հայաստանը շարունակելու է ապավինել Եվրոպայի խորհրդի աջակցությանը։

«Այս տարվա մարտ ամսին Երեւանում կայացած մեր հանդիպումից ի վեր Հայաստանը մի շարք հաստատակամ քայլեր է կատարել դատաիրավական բարեփոխումների օրակարգի շրջանակներում: Հանդիպման ընթացքում անդրադարձա նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին»,- նշել է Միրզոյանը, հավելելով, որ Հայաստանի խորհրդարանն այժմ ձեռնամուխ է եղել ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքի բարեփոխմանը։

Լիլիան Մորի Պասքիեին, ողջունելով Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը իրենց միջազգային պատավորությունների կատարման ճանապարհին, իր հերթին պատրաստակամություն հայտնել է շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին։

Լիլիան Մորի Պասքիեի խնդրանքով նաեւ անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը կանխելուն ուղղված գործընթացին։

 

  • Կիսվել: