չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Առանց կրթության հնարավոր է  ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց հնարավոր չէ տիեզերք թռչել․ Վարչապետ

Առանց կրթության հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց հնարավոր չէ տիեզերք թռչել․ Վարչապետ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։

Նա հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ:

«Մենք ինչպիսի՞ ապագա ենք ուզում ունենալ. որ G կարգի «Մերսեդես» միայն վարողներ լինե՞ն, թե՞ ուզում ենք լինել դրա ստեղծողը, արտադրողը: Մենք ուզում ենք լինել սպառո՞ղ, թե՞ ստեղծող: Այո, առանց կրթության հնարավոր է  ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ թեև նյութական բարեկեցությունը  կարևոր է,  սակայն պետք  երջանիկ լինելո նպատակ ունենալ։

« Ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ ոչ թե  նպատակ դնեք ունենալ ամենատարբեր փայլուն, ճոխ, պսպղան առարկաներ, այլ ուզում եմ, որ ձեր առջեւ նպատակ դնեք երջանիկ լինել ձեր ամենօրյա աշխատանքի մեջ: Այս պարագայում, հավաստիացնում եմ, մնացած նյութականը կստեղծվի այնպես, որ ինքներդ էլ չեք նկատի: Ես ուզում եմ, որ երջանկությունը լինի ձեր ամենակարեւոր ձեր նպատակը: Ես ուզում եմ, որ երջանկություն պարգեւելը լինի ձեր ամենակարեւոր առաքելությունը: Ես գիտեմ, որ դուք հենց այդպիսին եք, ձեր ծնողների երազանգքները հենց այդպիսին են։

Վարչապետը նաև խոսեց դիմակ կրելու պաևտադիր կանոնի մասին․

«Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ մեծ անհարմարություն է դիմակով ապրելը, դիմակով հարաբերվելը: Իմ ամենամեծ մտավախությունը դիմակներից այն է, որ այն ծածկում է մեր ժպիտները, բայց վերջերս նկատեցի, որ աչքերը օգնում են, որ մեր ժպիտներն ավելի արտահայտիչ լինեն»:

  • Կիսվել: