երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Առանց հրադադարի ամրապնդման, անհնար է պատկերացնել խաղաղ գործընթացի զարգացումը․ Նաղդալյան

Առանց հրադադարի ամրապնդման, անհնար է պատկերացնել խաղաղ գործընթացի զարգացումը․ Նաղդալյան

Հրադադարի ամրապնդումը ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում Հայաստանի առաջնահերթություններից է։ Առանց դրա անհնար է պատկերացնել խաղաղ գործընթացի զարգացումը։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր են իրականացվում սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգի ներդրման ուղղությամբ։

«Այդ հարցի վերաբերյալ ես միայն դա կարող եմ ասել», -հավելել է Նաղդալյանը։

  • Կիսվել: