հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Արամ Սարգսյանը՝ Իրանում խորհրդարանական ընտրությունների ընթացքի մասին

Արամ Սարգսյանը՝ Իրանում խորհրդարանական ընտրությունների ընթացքի մասին

Այսօր մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են։ Այս մասին գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը․

«Իշխանությունների վստահությունը չունեցող թեկնածուներին Սահմանադրության պահապան խորհուրդը թույլ չի տվել գրանցել, որի հետևանքով կա´մ ընտրությունը ձևական է ու ճնշվելու են հետընտրական տարերային բողոքի ալիքները, կա´մ հանրային լուրջ ճնշմամբ, մեր լավ հարևան Իրանը կդառնա Իրանի Հանրապետություն։

Ես, բնականաբար, երկրորդի կողմնակիցն եմ, որովհետև ժողովրդավարացող ու առանց պատժամիջոցների Իրանը իրական ճանապարհ, լուրջ տնտեսական թռիչք և քաղաքական ազդեցության բարձրացում կապահովի Հայաստանի Հանրապետությանը»:

  • Կիսվել: