շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արամ Սարգսյանի կարծիքով՝ դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակվելն անհամեմատ ավելի ծանր ու բարդ է լինելու

Արամ Սարգսյանի կարծիքով՝ դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակվելն անհամեմատ ավելի ծանր ու բարդ է լինելու

Մենք գտնում ենք, որ դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ավելի ծանր ու բարդ է լինելու Ադրբեջանի ու Ռուսաստանի համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ անվտանգային խնդիրները վերջին օրերին տարածաշրջանում առավելևս սրվել էին։

«Իհարկե համար մեկ երաշխավորը մեր բանակն է, և մենք պետք է,մեր բանակի դերը, բանակ-պետություն հասկացությունը գերկարևորնեք»,-ասաց  Սարգսյանը:

Կուսակցության ղեկավարը նշեց նաև, որ Եվրոպան ճանաչում է Հայաստանի սահմանները, իսկ մեր ռազմավարական գործընկերը չի ճանաչել:

  • Կիսվել: