կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Առաջին փուլում մենք կարևորում ենք երկաթուղիների վերաբացումը. Փաշինյան

Առաջին փուլում մենք կարևորում ենք երկաթուղիների վերաբացումը. Փաշինյան

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել կուսակցության Ապարանի գրասենյակում, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում տարածաշրջանի հաղորդակցման ուղիների գործարկմանը։

 Փաշինյանը նշել է, որ ավտոճանապարհների հարցում կողմերի միջև որոշակի հստակություն, տեսակետների մոտարկում չկա։ «Դա ապագայի հարց է։ Առաջին փուլում մենք կարևորում ենք երկաթուղիները։ Խոսքը Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղիները վերաբացելու մասին է»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ «մի նրբություն կա, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ԱՊՀ մի շարք համաձայնագրերում ունեն հատուկ կարծիքներ, վերապահումներ, և կա տարբերակ, որ այդ վերապահումներն ուղղակի հետ կանչվեն, եթե համաձայնություն կայանա, որպեսզի միջազգային, ԱՊՀ կանոններով բեռնափոխադրումներ տեղի ունենան։

  • Կիսվել: