շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առաջարկել են, որ վերականգնվի Մշակույթի նախարարության լիիրավ գործունեությունը․ «Իրավունք»

Առաջարկել են, որ վերականգնվի Մշակույթի նախարարության լիիրավ գործունեությունը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.«Իրավունքը» զրուցեց Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտր Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

Պարոն Ամիրխանյան, ինչպե՞ս եք դուք վերաբերվում մշակույթի գործիչների հետ հանդիպելու նախաահի պաշտոնակատարի առաջարկին:

Հանդիպումը շատ բարեկամական բնույթ ուներ, որտեղ մասնավորապես քննարկվեցին մշակույթի հետ առնչվող հարցեր: Օրինակ` ես առաջակեցի, որ հնչեցնենք աշխարհի լեզուներով գրված իմ նոր ստեղծագործությունները, որպեսզի դրա միջոցով տեսնեն, որ Հայաստանը շարունակում է ապրել այսօր նոր ստեղծագործական կյանքով:

Այդ երեկոն կկոչվի` «Հայաստանը աշխարհի մշակույթի կենտրոն», որտեղ հանդես կգան մեր օպերային երգիչները եւ Սիմֆոնիկ նվագախումբը: Այս ամենը նվիրված կլինի Հայաստանի` աշխարհի հետ դիպլոմատիկ հարաբերություններ ստեղծելու 30-ամյակին:

Առաջարկել եմ նաեւ, որ վերականգնվի Մշակույթի նախարարության լիիրավ գործունեությունը, որպեսզի Հայաստանում դադարեցնեն ինքնագործ մշակութային գործունեությամբ զբաղվելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: