չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արագածը չնկատել, նշանակում է՝ մեր երեխաներին չնկատել. վարչապետ (տեսանյութ)

Արագածը չնկատել, նշանակում է՝ մեր երեխաներին չնկատել. վարչապետ (տեսանյութ)

Արագածը չնկատել, նշանակում է մեր երեխաների՛ն չնկատել, մեր ոտքի տակը չնկատել։ Այս մասին «Տիկտոկ»-ի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կուսակցական հանդիպումներից մեկում:

«Արարատի ամենամեծ պրոբլեմը ո՞րն է, որ մենք Արագածը չենք նկատում, ժողովու՛րդ։ Մենք չենք նկատում Արագածը, նշանակում է՝ մենք մեր պրոբլեմները և մեր հույսերը, մեր երազանքները չենք նկատում։ Արագածը չնկատել՝ նշանակում է՝ մեր երեխաների՛ն չնկատել։ Արագածը չնկատել, նշանակում է՝ մեր ընտանիքները չնկատել, մեր ոտքի տակը չնկատել, մեր բակը, մեր այգին, մեր տունը, մեր փողոցը չնկատել»,- ասել է նա։

  • Կիսվել: