չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ապրիլյան հանձնաժողովի զեկույցից տեղեկություններ են հանրայնացվել. պատգամավոր (լուսանկար)

Ապրիլյան հանձնաժողովի զեկույցից տեղեկություններ են հանրայնացվել. պատգամավոր (լուսանկար)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտնում է, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ գաղտնի նյութեր պարունակող զեկույցը չպարզված հանգամանքներում հայտնվել է այդ նյութերին ծանոթանանալու որևէ իրավասություն չունեցող անձի ձեռքերում։

Նա, մասնավորապես, գրել է․

«Պարզվում է՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ գաղտնի նյութեր պարունակող զեկույցը չպարզված հանգամանքներում հայտնվել է այդ նյութերին ծանոթանանալու որևէ իրավասություն չունեցող անձի ձեռքերում: Ավելին, տվյալ անձը հանրայնացրել է այդ տեղեկությունները:

Հրավիրում եմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ ԱԺ խորհրդի, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն ուշադրությունը սույն փաստին՝ պարզելու, թե ինչ ճանապարհով է տեղի ունեցել գաղտնի տեղեկատվության արտահոսքը ՀՀ Ազգային ժողովից և ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ՝ մեղավոր(ներ)ին պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար՝ նման դեպքերի հետագա կրկնությունը բացառելու նպատակով»:

 

Գրառմանը կից՝ Գորգիսյանը ներկայացրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակումը:

 

գրառում

  • Կիսվել: