չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ապրիլյան հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակներում կա բավարար նյութ, որ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի. Գորգիսյան

Ապրիլյան հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակներում կա բավարար նյութ, որ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի. Գորգիսյան

Այն, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը չի հրապարակվել, իշխող խմբակցության նախաձեռնությունն է՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որովհետև այդտեղ կային խնդիրներ, որոնք բացահայտվել էին 2016 թվականին և չէին շտկվել մինչև 2020 թվականի պատերազմը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:

«Իրենց ձախողումները և կորուստները վերջին պատերազմում անհամեմատելի են 2016 թվականի պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի գրոհները, իսկ այս անգամ փաստացի չկարողացանք: Այն քաղաքական արդյունքը, որ իրենք ուզում էին ստանալ, դա Սերժ Սարգսյանի պարտված, ձախողված առաջնորդ կերպարի ստեղծումն էր, փաստորեն չեն կարողանալու, որովհետև իրենք շատ ավելի ձախողված են այդ ֆոնին դուրս գալիս և, հետևաբար, զեկույցը չի հրապարակվում քաղաքական նկատառումներից ելնելով»,- նշեց նա:  

Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենց խմբակցությունն առաջարկել է, որ զեկույցը բաղկացած լինի մի քանի մասից՝ ուղղված Պաշտպանության նախարարությանը, իրավապահ մարմիններին, ԱԱԾ-ին և ԱԺ-ին, իսկ մի մասը՝ հանրությանը, որպեսզի փարատի բոլոր այն կասկածները և թունավոր նյութերը, որոնք ժամանակին սփռվեցին դաշտ՝ բարոյազրկելու և արժեզրկելու մեր բանակը:

  • Կիսվել: