հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ապրիլի 25-ի առավոտյան կրկին հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ տալու մեր պայքարի երկրորդ փուլի մեկնարկը. Վանեցյան

Ապրիլի 25-ի առավոտյան կրկին հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ տալու մեր պայքարի երկրորդ փուլի մեկնարկը. Վանեցյան

՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում ամփոփեց ապրիլի 17-ից սկսած իր անժամկետ բողոքի ակցիաների առաջին փուլը։

Նա, մասնավորապես նշեց. ՛՛Առաջին փուլում մեր առջև դրված նպատակին գրեթե 100 տոկոսով հասել ենք։ 6 օր 24 ժամ Ազատության հրապարակը եղել է մարդաշատ, շփվել եմ հազարավոր մարդկանց հետ։ Այդ շփումների արդյունքում այդ մարդիկ ինձ այնքան ուժ են տվել, որ արդեն որևէ կասկած չունեմ, որ մեր գործն արդար է, այն հաջողությամբ ավարտելու այլընտրանք չունի։ Այն ուժը, եռանդը, որը կար իմ մեջ երբ եկա Ազատության հրապարակ, ձեր հետ շփումներով կրկնապատվել ու եռապատկվել է՛՛։

Վանեցյանի խոսքով՝ իրենց շարժումն ապակուսակցական է, չկան կուսակցական դրոշներ, ընդգծված առաջնորդներ, բացառապես քաղաքական պայքար է, ՛՛պայքար՝ հանուն մեր մեծ հայրենիքի, մեր Հայաստանի ու Արցախի, մեր հայ ժողովրդի՛՛:

Նա հայտարարեց, որ այժմ երթով գնում են Հանրապետության հրապարակ՝ միանալու համազգային ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբեդի հուշահամալիր։

՛՛Վաղը լռության օր է, իսկ ապրիլի 25-ի առավոտյան կրկին հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ տալու մեր պայքարի երկրորդ փուլի մեկնարկը։ Միասին իրականացելու ենք բազմաթիվ գործողություններ, որպեսզի ցույց տանք, որ մենք միասնական ենք, արթնացնենք այն մարդկանց, որոնք դեռևս չեն միացել մեր համազգային շարժմանը, և մենք անպայման հաջողելու ենք։

Մեր պայքարն անշրեջելի է, թափ է հավաքելու, հասնելու ենք մեր հիմնական նպատակին՛՛,-ասաց Վանեցյանը:

  • Կիսվել: