կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Անընկալելի է Ալեն Սիմոնյանի ուղիղ ճնշումը Արցախի նկատմամբ՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասով. Մամիջանյան

Անընկալելի է Ալեն Սիմոնյանի ուղիղ ճնշումը Արցախի նկատմամբ՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասով. Մամիջանյան

Երեկ Ալեն Սիմոնյանը կապված Բաքու-Ստեփանակերտ, այսպես կոչված, վերաինտեգրման բանակցությունների հետ, բառացի ասաց՝ դեռեւս  ճանապարհ կա անցնելու: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ սա շատ ամոթալի փաստ է:

«Այսինքն Ալեն Սիմոնյանը չի բացառում բացարձակապես ադրբեջանական օրակարգի, այն է՝ այսպես կոչված, վերաինտեգրման բանակցությունների հվանականությունը: Դա հերիք չի, մի բան էլ ասում է՝ այսդպիսի ճանապարհ կա անցնելու: Այո, ինքն ասաց, որ դրա հավանականությունը ռեալ չի համարում, բայց չասաց՝ դա անընդունելի է, չասաց՝ դա Արցախի դիրքորոշմանը հակասում է:

Հաջորդը, Ալեն Սիմոնյանը հնարավոր համարեց ադրբեջանցիների կողմից հանք այցելությունը, որը եւս ադրբեջանական պահանջ է:

Ինձ համար առնվազն անընկալելի էին Ալեն Սիմոնյանի ակնարկները, եթե չասեմ ուղիղ ճնշումը Արցախի իշխանությունների նկատմամբ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասով»,-ասաց նա:

  • Կիսվել: