հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անծանոթ համարներին տեղեկություններ չփոխանցել․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Անծանոթ համարներին տեղեկություններ չփոխանցել․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդոում է զգոն լինել, անծանոթ համարներին տեղեկություններ չփոխանցել։ Գործակալության հայտարարության մեջ ասվում է

Սահմանային իրավիճակի հետ կապված հնարավոր է հակառակորդ երկրի կողմից տարածվող կեղծ տեղեկությունների ուժգնացում համացանցում։

Հնարավոր է հաղորդագրություններ տարածվեն հայկական համարների, սոցիալական ցանցերի ու մեսենջերների միջոցով։ Հորդորում ենք զգոն լինել, չտրվել թշնամու սադրանքներին, անծանոթ համարներին տեղեկություններ չփոխանցել։

Էլ. հասցեներում ու սոցիալական ցանցի էջերում միացրեք երկփուլանի վավերացումը էջերը պաշտպանելու համար։ Զերծ մնացեք անծանոթ հղումներով անցնելուց ու անձնական և այլ տվյալներ փոխանցելուց։

  • Կիսվել: