հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անլուրջ եմ համարում նման փաստարկների մասին անգամ մտածելը. Բադասյանը՝ դատարանները միավորելու միջոցով Հրայր Թովմասյանից ազատվելու մասին

Անլուրջ եմ համարում նման փաստարկների մասին անգամ մտածելը. Բադասյանը՝ դատարանները միավորելու միջոցով Հրայր Թովմասյանից ազատվելու մասին

Ես անլուրջ եմ համարում նման փաստարկների մասին անգամ մտածելը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունները ցանկանում են միավորել Սահմանադրական եւ Վճտռաբեկ դատարանները, որպեսզի ազատվեն Հրայր Թովմասյանից:

«Չկա նման մի մարդ կամ մարդկանց խումբ, ում պատճառով կամ ում չեզոքացնելու կամ չգիտեմ, ինչի համար հնարավոր է կայացնել որոշում բարձրագույն պետական մարմինները միավորելու: Դա գաղափարական որոշում է, սահմանադրական ոգին դատական համակարգ բերելու խնդիր է լուծում, դա ինստիտուցիոնալ եւ հեռուն գնացող բարեփոխում է, որն արվում է Հայաստանի քաղաքացիների համար դատական համակարգում փոփոխությունների շարքը շարունակելու միտումով եւ լուծում է ռազմավարական խնդիրներ:»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ հնարավոր է նոր Սահմանադրության հայեցակարգը պատրաստ լինի հոկտեմբերին, և այն կներկայացվի հանրային քննարկման:

  • Կիսվել: