չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Անկարան ցանկանում է կազմակերպել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում

Անկարան ցանկանում է կազմակերպել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան ցանկանում է կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում, Բաքուն դեմ չէ այդ առաջարկին։

«Մենք ցանկանում էինք այս հանդիպումը կազմակերպել մարտին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում: Չստացվեց։ Բայց առաջարկը բաց է, և Բաքուն դեմ չէ այս հանդիպմանը», - ասել է Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

  • Կիսվել: