երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Անհարմար բան ստացվեց. Մարուքյանը՝ ընդդիմադիրների մուտքն Արցախ արգելելու և ՀՀ ԱԳՆ-ի արձագանքի մասին

Անհարմար բան ստացվեց. Մարուքյանը՝ ընդդիմադիրների մուտքն Արցախ արգելելու և ՀՀ ԱԳՆ-ի արձագանքի մասին

Անհարմար բան ստացվեց: Նման վերտառությամբ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այսօր Արցախ ընդդիմադիր պատգամավորների մուտքի արգելքին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Արդեն մի քանի ժամ է ընդդիմությունը հայտարարություններ է տարածում, որ ՀՀ իշխանությունները թույլ չեն տալիս իրենց մուտքը Արցախ:

Մեկ էլ պարզվեց, որ ՀՀ ԱԳՆ պաշտոնապես մտահոգություն է հայտնում և խաղաղապահներից պահանջում պահպանել 2020թ. նոյմեմբերի 9-ին կնքած պարտավորությունները` անխափան կապ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր Արցախ ընդդիմադիր պատգամավորների մուտքն արգելելու մասին:

Նշենք նաև, որ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն այս թեմայով հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ մտահոգված է այն փաստով, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը ԼՂ:

 

  • Կիսվել: