կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Անձնական հարց է՝ ապահովել դատական համակարգի մաքսիմալ անկախությունը. Քոչարյան

Անձնական հարց է՝ ապահովել դատական համակարգի մաքսիմալ անկախությունը. Քոչարյան

«Դատարանների ծանրաբեռնվածությունը հիմա չափազանց մեծ է։ Առանց լրացուցիչ միջոցների տրամադրման՝ այստեղ հարցի լուծում հնարավոր չէ։ Կան պետություններ, որտեղ մասայական բնույթ ունեցող դատական գործերով ավելի պարզեցված ընթացակարգեր են կիրառվում։ Օրինակ՝ մեզ մոտ դատարանները շատ են ծանրաբեռնված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման գործերով։ Կա երկու ճանապարհ․ հզորացնել դատական համակարգը և փորձել առաջարկել դատական գործընթացի պարզեցված տարբերակներ։

Ինչ վերաբերում է դատական համակարգի անկախությանը․ Ես ինձ վրա շատ լավ զգացել եմ, ինչ է դա նշանակում և շատ լավ պատկերացնում եմ՝ թե ինչպիսի բարեփոխումներ են անհրաժեշտ։ Ինձ համար անձնական հարց է լինելու՝ ապահովել դատական համակարգի մաքսիմալ անկախությունը։ Թող սա էլ եկրի համար՝ իմ կալանքից ստացված օգուտը լինի։

Դատական համակարգում նաև դատավորների մենթալիտետի և սերունդների միջև տարբերության հարց կա։ Դատական համակարգը պետք է մաքրվի, բայց ոչ այն ճանապարհով, որով այս իշխանությունը փորձեց»,- բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

  • Կիսվել: