երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահին է ներկայացվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ-ի ջանքերը

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահին է ներկայացվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ-ի ջանքերը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Մարիա Կարապետյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել Անդորրայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սոս ԱվետիսյանըԱյս մասին հայտնել են ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին` Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Հայաստանի եւ Անդորրայի խորհրդարանների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության զարգացումը, միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ գործակցությունը: Պատգամավորն ընդգծել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը:

Հռիփսիմե Գրիգորյանը եւ Մարիա Կարապետյանը խոսել են կրթական, տնտեսական, լեռնադահուկային զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության ներուժի օգտագործման եւ փորձի փոխանակման մասին:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող փոխգործակցությանը, ներկայացրել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը: Այս համատեքստում Մարիա Կարապետյանը բարձրաձայնել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը եւս կարեւորել է Հայաստանի օրենսդիր մարմնի հետ համագործակցության խորացումը, տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացումը: Կառլես Էնսենյատ Ռեիգը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել:

  • Կիսվել: