երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թիմի ներսում իմ հրաժարականի պահանջ չկա․ Արայիկ Հարությունյան

Թիմի ներսում իմ հրաժարականի պահանջ չկա․ Արայիկ Հարությունյան

Այսօր ասուլիսում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվել են Ազգային ժողովի նույնանուն հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ և ընթդհանրապես՝ թիմի հետ հարաբերությունների մասին, քանի որ կան տեղեկություններ, որ Հարությունյանի հրաժարականի պահանջը հենց թիմի ներսից է գալիս։

Ի պատասխան Արայիկ Հարությունյանը հերքեց այդ լուրերը՝ ընդգծելով, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի հետ ունեն «աշխատանքային նորմալ հարաբերություններ», իսկ հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնության հետ ունեմ «լավ և շատ լավ հարաբերություններ»։

«Թիմի ներսում իմ հրաժարականի պահանջ չկա։ Ես իմ հարաբերությունները քաղաքական թիմի հետ իրականացնում եմ տարբեր քննարկումների և ինստիտուցիոնալ գործիքների միջոցով և այդ ընթացքում նման հարց չի բարձրացվել», - հավելեց նախարարը։

  • Կիսվել: