ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անահիտ Ավանեսյանը և Իսրայելի դեսպանը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Անահիտ Ավանեսյանը և Իսրայելի դեսպանը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Բժշկագիտության բնագավառում Իսրայելի հարուստ փորձը և Հայաստանի առողջապահական համակարգում մեկնարկած բարեփոխումները պոտենցիալ են` Հայաստանի և Իսրայելի միջև փոխգործակցությունն ընդլայնելու համար:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ) և Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանին:

Ներկայացանելով Հայաստանի առողջապահական համակարգի ընդհանուր իրավիճակը` Անահիտ Ավանեսյանն առանձնացրել է ոլորտում հայ-իսրայելական շփումներն ակտիվացնելու մի շարք ուղղություններ` առողջապահության համակարգի լավագույն մոդելի ստեղծման ուղղությամբ փորձի փոխանակում,

սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և ոչ վարակիչ այլ հիվանդությունների կանխարգելման և հսկողության արդյունավետության բարձրացում` մասնագետների կարողութունների բարձրացմամբ, դեղարտադրություն արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման բժշկական թիմերի փորձի փոխանակում։

Դեսպան Յոել Լիոնը ողջունել է հայ-իսրայելական գործակցությունն ակտիվացնելու ջանքերը, հանդես եկել առաջարկներով:

Մասնավորապես, քննարկվել են MASHAV իսրայելական միջազգային համագործակցության գործակալության հետ փոխգործակցությամբ հայ մասնագետների համար դասընթացներ կազմակերպելու և փորձի փոխանակման հնարավորությունը:

Դեսպանը նշել է, որ սեպտեմբերին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նստաշրջանի առիթով Իսրայելի Պետություն այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն անձամբ հնարավորություն կունենա ծանոթանալ իսրայելական առողջապահական համակարգի առանձնահատկություններին` միաժամանակ ձեռք բերելով որոշակի պայմանավորվածություններ:

 

  • Կիսվել: