չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանը՝ «Արմֆարմացիա» ընկերության հետ իր առնչության մասին

Անահիտ Ավանեսյանը՝ «Արմֆարմացիա» ընկերության հետ իր առնչության մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերքում է լուրերը, թե ինքն ու ամուսինը մասնաբաժին ունեն «Արմֆարմացիա» ընկերությունում:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ նշված ընկերությունում մասնաբաժին ունի մայրը:

«Իմ ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ընդգրկված չէ «Արմֆարմացիա» ընկերության կառավարման մեջ: Ես և ամուսինս չունենք, մայրս, այո, ունի փոքր փայաբաժին: Շահերի որևէ բախում չեմ տեսնում, որովհետև առողջապահության նախարարությունն առաջնորդվում է գնումների մասին օրենքով», - ասաց Ավանեսյանը: 

Միաժամանակ, նախարարը նշեց, որ իր ամուսինը որևէ բիզնես շահ չունի Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ: 

  • Կիսվել: