Անահիտ Ավանեսյանը՝ Արմեն Չարչյանի համար երաշխագիր ներկայացնելու մասին
Այդ հարցը բաց է, կապրենք կտեսնենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք երաշխավորագիր կներկայացնի պրոֆեսոր Արմեն Չարչյանի համար, եթե դրա կարիքը լինի:
Ավանեսյանը Չարչյանին առողջություն մաղթեց՝ հավելելով, որ մնացած հարցերի մասով ինքը մեկնաբանություն, դիտարկում չի կարող անել:
Նա վստահեցրեց, որ Չարչյանին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվում է:
ԱՆդրադառնալով իր պաշտոնավարմանը, նա նշեց՝ եթե առաջարկվի շարունակել պաշտոնավարումը, մեծ սիրով կընդունի այն: