հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը ՀՀ-ում կքննարկի ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը ՀՀ-ում կքննարկի ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր

Երևանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

«Ուրախ ենք Հայաստանում ողջունել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին։

Նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: