շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը

ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը

ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով:

«Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»,– ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր ադրբեջանական զինուժը կրակ է բացում Արարատի մարզի Երասխ համայնքի գյուղերի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ։

  • Կիսվել: