երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել ՀՀ-Ադրբեջան բանակցությունների վրա կառուցվող ջանքերի հաջող ամփոփմանը․ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել ՀՀ-Ադրբեջան բանակցությունների վրա կառուցվող ջանքերի հաջող ամփոփմանը․ԱՄՆ դեսպանատուն

Տարածաշրջանային այցի ընթացքում Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Լ․ Բոնոն վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել նախորդ բանակցությունների վրա կառուցվող ջանքերի հաջող ամփոփմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: