հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը. Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Վրաստան, այտեղից էլ՝ ՀՀ

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը. Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Վրաստան, այտեղից էլ՝ ՀՀ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան։

Այս մասին նա հայտնել է իր տեսաուղերձում՝ մասնավորապես ասելով. ՛՛ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում եկող տարում պահպանել այդ տեմպը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավատում է խաղաղության հնարավորությանը և Հարավային Կովկասի ներուժին։ Նա ինձ խնդրել է այս շաբաթ տարածաշրջան գա՛՛:

Ռիքերը հավելել է, որ խաղաղության հասնելու գործընթացը հեշտ չէ, քանի որ ՛՛հակամարտությունը տարիներ շարունակ կողմերին տառապանքներ է պատճառել՛՛:

Այդուհանդերձ, ըստ նրա, ՛՛խաղաղ ապագայի համար հույս կա՛՛:

՛՛Հուսով եմ, որ այս խաղաղ բանակցությունների թափը կպահպանվի: Երկու երկրների կողմից ես տեսել եմ իրական, համարձակ քայլեր, որոնք կարող են կառուցել ամուր խաղաղություն՛՛,-ասել է Ռիքերը:

 

  • Կիսվել: