ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանը ճանաչվել է ոչ միայն որպես ոչ դեմոկրատական, այլեւ ագրեսոր երկիր
BBC-ի ադրբեջանական ծառայությունը Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին գրավոր հարցում է արել Ադրբեջանին Դեմոկրատիայի համաժողովին չհրավիրելու պատճառների մասին եւ ստացել հետեւյալ պատասխանը․ «Նախապատրաստական աշխատանքների ժամանակ պահպանվել է բոլոր տարածաշրջանների ներգրավվածության սկզբունքը, իսկ չափորոշիչ ընդունվել երկրների կողմից գլոբալ դեմոկրատիայի եւ խաղաղության պահպանման հանձնառությունը»։
Փաստացի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանը ճանաչվել է ոչ միայն որպես ոչ դեմոկրատական, այլեւ ագրեսոր երկիր։
Նշենք, որ Հայաստանը մասնակցել է «Ժողովրդավարության համաժողովին» ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։