կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ի համար առաջնահերթ են գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ի համար առաջնահերթ են գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը. ԱՄՆ դեսպան

Այսօր դեսպան Թրեյսին մի խումբ փաստաբանների և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հետևանքով գերեվարված անձանց փոխանակման և աճյունների վերադարձի վերաբերյալ զարգացումները։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Դեսպանը նշեց, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը:

Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտեց մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։

 

Դեսպան Թրեյսին ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության տևական և կայուն քաղաքական լուծում գտնելու Միացյալ Նահանգների հանձնառությունը»,- ասված է դեսպանության գրառման մեջ: 

  • Կիսվել: