ԱՄՆ և Ֆրանսիան դարձյալ շեշտել են արցախյան հիմնախնդրի երկարատև և քաղաքական լուծման անհրաժեշտությունը
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իր Լե Դրիանի հետ։
Ինչպես հայտնում է Պետքարտուղարությունը, կողմերը մասնավորապես քննարկել են Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը, իրենց ներգրավվածության հարցերը ճգնաժամի հանգուցալուծման ուղղությանբ։
Կողմերը նաև անդրադարձ են կատարել իրենց ներգրավվածությանը Մինսկի խմբի նախագահության շրջանակներում և շեշտել արցախյան հիմնախնդրի երկարատև և քաղաքական լուծման անհրաժեշտությունը։