երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ԱՄՆ դեսպանը չպատասխանեց Սորոսի գրասենյակի մասին Վանեցյանի կարծիքի վերաբերյալ հարցին

ԱՄՆ դեսպանը չպատասխանեց Սորոսի գրասենյակի մասին Վանեցյանի կարծիքի վերաբերյալ հարցին

Այսօր Կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին չմեկնաբանեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունն այն մասին, թե Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակը վտանգ պարունակում է Հայաստանի համար: Նա խնդրեց խոսել միայն Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին մասին։

Դեսպանն ասաց. «Ես ուրախ եմ այսօր այստեղ գտնվել և մասնակցել կարիերայի ու ձեռնարկատիրության տոնավաճառին ։ Արդեն մի քանի տարի է՝ այս միջոցառումն անցկացվում է։ Այն մեծ կարևորություն ունի նոր աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների և գործատուների միջև կապ ապահովելու, ինչպես նաև գործատուների ակնկալիքները պոտենցիալ աշխատողներին հստակ ներկայացնելու առումով։  Կարծում եմ, որ մեր ուշադրությունը պետք է բևեռենք հենց այս միջոցառման վրա, այն պայծառ ապագայի, որ մենք տեսնում ենք Հայաստանի համար, այն պայծառ ապագայի, որ Հայաստանի ժողովուրդն է տեսնում իր համար»։

Խոսելով իր նշած պայծառ ապագայի մասին՝ Լին Թրեյսին ընդգծեց, որ Հայաստանում բազմաթիվ դրական փոփոխություններ է տեսնում: «Այսօր եթե կան մարդիկ, որոնք համաձայն չեն կառավարության հետ, և նրանք իրենց կարծիքն ազատ կարող են արտահայտել»,-ասաց նա:

  • Կիսվել: