կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն չունի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի՝ Հայաստան այցի մասին

ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն չունի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի՝ Հայաստան այցի մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի՝ Հայաստան ժամանելու վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի։

«Այս պահին այդ մասին տեղեկություն չունենք»,– ի պատասխան NEWS.am-ի հարցմանը՝ տեղեկացրել են ԱՄՆ դեսպանատնից։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հայաստան էր այցելել  ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆելը։ Այցը հաջորդել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը։ Ըստ լրատվամիջոցների՝ առաջիկայում նախատեսվում է նաեւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այցը Հայաստան։

  • Կիսվել: