հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ամերիկյան դատարանն ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովից օտարել է Լաս Վեգասում գտնվող առևտրի կենտրոնը

Ամերիկյան դատարանն ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովից օտարել է Լաս Վեգասում գտնվող առևտրի կենտրոնը

Մոսկվայի Չերկիզովյան շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի Թելման Իսմայիլովը զրկվել է ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում գտնվող Craig Valley Plaza առևտրի կենտրոնից: Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, ամերիկյան դատարանի որոշմամբ՝ օբյեկտը վաճառվել է: Վաճառքից ստացված գումարը կուղղվի «ԲՄ-բանկ»-ին (նախկինում Մոսկվայի բանկ, որը պատկանում է ՎՏԲ խմբին):

Պարբերականի տվյալներով` առևտրի կենտրոնը գտնվում էր Marker Craig ՍՊԸ-ի հաշվեկշռում, որի մասնակից էր Իսմայիլովի զարմուհին՝ Նաիլյա Սադիխովան:

2017 թվականին «ԲՄ-բանկ»-ի փաստաբանները, որոնց մեծ գումար էր պարտք Իսմայիլովի մեկ այլ ընկերություն` Rusline 2000 ՍՊԸ-ն, հայց են ներկայացրել Լաս Վեգասի դատարան ընդդեմ Marker Craig- ի: Փաստաբաններին հաջողվել է ապացուցել, որ գործարարը և նրա հետ փոխկապակցված անձինք օգտագործում էին իրավաբանական անձանց լայն ցանց`վարկային միջոցներ վերցնելու համար: Դատարանը հաստատել է փողի տեղաշարժի կեղծ բնույթը Լաս Վեգասում առևտրի կենտրոնը գնելիս: Օբյեկտի նկատմամբ ապահովական միջոցներ են ձեռնարկվել:

Իսմայիլովից վերցված Craig Valley Plaza-ն զբաղեցնում է շուրջ 7000 քառակուսի մետր տարածք: Այն բաղկացած է 5 մեկ հարկանի շենքերից և նախկինում պատկանել է ամերիկյան հայտնի Նազարյան ընտանիքին: Իսմայիլովի՝ Սեյշելյան կղզիներում գտնվող Vesto Trading ընկերությունը 8 միլիոն դոլար (ավելի քան 600 միլիոն ռուբլի) է փոխանցել գնման համար:

Համաձայնություն գալով «ԲՄ-բանկ»-ի հետ, Craig Valley Plaza-ն վաճառվել է, վաճառքից ստացված գումարը մոտ ժամանակները կուղղվի նրա հաշիվներին: Միևնույն ժամանակ, ՎՏԲ-ի կառույցները հավակնում են նաև Իսմայիլովի այլ ակտիվների, մասնավորապես, գույքին, որն Անթալիայի շրջակայքում գտնվող Mardan Palace հյուրանոցի ճարտարապետական համալիրի մաս է կազմում: Ընդհանուր առմամբ, գործարարի և նրա կառույցների պարտքերը «ԲՄ-բանկ»-ին կազմում են մոտ 13,7 միլիարդ ռուբլի և 170 միլիոն դոլար:

Ռուսաստանում Թելման Իսմայիլովին հեռակա կարգով մեղադրվել են 2016 թվականին ձեռնարկատերեր Վլադիմիր Սավկինի և Յուրի Բրիլևի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև 2004 թվականին երգիչ Աբրահամ Ռուսոյի առևանգման համար: Գործարարը միջազգային հետախուզման մեջ է, նրա ձերբակալման մասին հրաման է տրվել:

  • Կիսվել: