հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Ամերիկացի կոնգրեսականը կոչ է անում դատապարտել  Բաքվում հայերի ջարդերը

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է անում դատապարտել Բաքվում հայերի ջարդերը

Ամերիկացի կոնգրեսական Քեթրին Քլարքը  նամակներ է հղել Մասաչուսեթս նահանգի 5-րդ ընտրատարածքի ամերիկահայերին ՝ հայտնելով իր սկզբունքային աջակցությունը համայնքային քաղաքական գերակայությունների լայն շրջանակին: Այս մասին գրում է infoteka24.ru-ն։

Դրանց թվում են հետևյալ գերակայությունները.

- Նշել Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը

- Կոչ անել հետապնդել այս հանցագործության մեղավորներին

- Աջակցություն Արցախին (Լեռնային Ղարաբաղ)

- Հաստատել Արցախի խաղաղության համար «Ռոյս-Էնգել» առաջարկությունը

- Հակահարված տալ Արցախ-ԱՄՆ կապի և ճանապարհորդությունների խոչընդոտներին

- Դիմադրել Թրամփի վարչակազմի փորձերին՝ կրճատել Արցախին օգնությունը

- Շարունակել աջակցել ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող՝ Արցախում ականազերծման ծրագրին

- Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության կասեցում

Այս նամակներից  շատեր՝ որպես պատասխան, ուղարկվել են այն  ամերիկահայերի, որոնք ընդգրկվել են  Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) արագ արձագանքման ծրագրում։

  • Կիսվել: