չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ամբողջ սպառազինությունը կատարել է մեր իշխանությունը՝ սկսած սպարապետից. Գալուստ Սահակյան

Ամբողջ սպառազինությունը կատարել է մեր իշխանությունը՝ սկսած սպարապետից. Գալուստ Սահակյան

Ամբողջ սպառազինությունը կատարել է մեր իշխանությունը՝ սկսած Վազգեն սպարապետից։ Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ գործող իշխանության օրոք նոր սպառազինություն է ձեռք բերվել, սնուդդն է փոխվել, ինչո՞ւ այս ամենը հնարավոր չէր իրականացնել իրենց իշխանության ժամանակ, Սահակայնը նշեց․

«Ամբողջ բանակի ստեղծումը կապված է այդ ժամանակվա մեր հերոսների հետ: Ես չեմ կարծում, որ որեւէ մտածված երեւույթ է մտածել, որ բանակի համար ինչ-որ մի բան են արել, որը հազվագյուտ իրողություն է: Բանակի գործունեությունն սկսել է 1990-ական թվականներից, եւ մենք միշտ պատրաստ ենք եղել»,- նշեց Սահակյանը։

Նա չցանկացած մեկնաբանել Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան բանավեճը՝ նշելով, որ այսօր դրա օրը չէ:

  • Կիսվել: