կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ալիևը փորձում է մեսիջներ ուղարկել․ Տաթևիկ Հայրապետյանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթղթի մասին

Ալիևը փորձում է մեսիջներ ուղարկել․ Տաթևիկ Հայրապետյանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթղթի մասին

Ես Հայաստանի ու Ադրբեջանի միջև որևէ խաղաղության փաստաթղթի մասին տեղյակ չեմ, գիտեմ, որ այդ խոսակցությունն Ալիևը տանում է, կոմունիկացնում է տարբեր գործընկերների հետ և փորձում մեսիջներ ուղարկել։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը։

«Հնարավոր չէ կառուցել իսկապես կայուն խաղաղություն, երբ դու անում ես զորավարժություններ մեր քթի տակ, երբ առավոտից երեկո սպառնում ես մեզ, երբ խոսում ես, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի։ Ոչ միայն հայկական կողմերը, այլ նաև միջազգային հանրությունը խոսում են այն մասին, որ հակամարտությունը լուծված չէ, որովհետև չկա քաղաքական լուծում։ Եվ ռազմական ագրեսիան, որքան էլ Ադրբեջանը հաջողեց այս առումով, լուծում չտվեց խնդրին։ Երբ ԵԽԽՎ վերջին նիստում ադրբեջանցի գործընկերները հպարտորեն խոսում էին ագրեսիայի մասին, ես մի հարց բարձրացրեցի՝ իսկ դուք գիտեի՞ք, որ կար խաղաղ լուծման հնարավորություն, որ ձեր ղեկավարությունը մերժում էր խնդրի խաղաղ լուծումը։ Երբ խաղաղության դիսկուրս չի զարգացել այդ երկրում, մի գիշերվա մեջ փոխվե՞լ է»։

Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ Ալիևի այն հայտարարությունները, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի բխում ՀՀ շահերից։

  • Կիսվել: