հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալիևը խոստովանել է՝ առանց Թուրքիայի օգնության՝ պատերազմում իրենք խնդիրներ կունենային

Ալիևը խոստովանել է՝ առանց Թուրքիայի օգնության՝ պատերազմում իրենք խնդիրներ կունենային

Այսօր CNN Turk-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ անցյալ տարվա ռազմական գործողությունների ընթացքում առանց Թուրքիայի կողմից համակողմանի օգնության Ադրբեջանը հսկայական խնդիրներ կունենար:

Ալիևը շեշտել է հատկապես թուրքական անօդաչու սարքերի դերը: Նրա խոսով՝ դրանց կիրառումը թույլ տվեց ադրբեջանական բանակին խուսափել մեծ կորուստներից:

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքվի և Անկարայի միությունը հավերժական է:

 

  • Կիսվել: